Ալեքսանդր Վուչիչը երեկ խորհրդարանում գումարված հատուկ նիստում հանդիսավոր երդմամբ ստանձնել է Սերբիայի նախագահի պաշտոնը:
Մայրաքաղաք Բելգրադում շարունակվում են բողոքի ցույցերը, ընդդիմությունը պնդում է, որ Վուչիչը չափից շատ լիազորություններ է ստացել և բռնակալություն է հաստատելու երկրում:
Ընդդիմադիր կուսակցությունները երեկ փորձել են ներխուժել խորհրդարանի շենք և խափանել նախագահի պաշտոնամուտի արարողությունը, սակայն ոստիկաններն ուժի են դիմել և կանխել այդ փորձը:
Ավելի ուշ մի քանի հազար ցուցարարներ Բելգրադում կազմակերպել են բողոքի երկրորդ ակցիան, որն առանց միջադեպերի է անցել:
47-ամյա Վուչիչը նախագահի պաշտոնում փոխարինել է Տոմիսլավ Նիկոլիչին: