ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պետք է հայտնի իր որոշումը համաշխարհային կլիմայի պահպանման պայմանագրի վերաբերյալ:
2015 թվականին 195 պետությունների, այդ թվում Միացյալ Նահանգների ստորագրած պայմանագիրը հայտնի է նաև որպես Փարիզի համաձայնություն:
Թրամփը մինչ այդ ասել է, որ Ամերիկան դուրս է գալու պայմանագրից, քանի որ այն հակասում է ամերիկյան արդյունաբերության շահերին: ԱՄՆ-ի դաշնակիցները Սպիտակ տանը հորդորում են չհրաժարվել պայմանագրից:
2016 թվականի նախագահական ընտրարշավի ամիսներին Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է պայմանագիրը և «խաբեություն» է անվանել գլոբալ ջերմացման վտանգը:
Տե՛ս նաև այստեղ