Մատչելիության հղումներ

Թուրքական ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել


Թուրքական ռազմական ուղղաթիռը թռիչքի ժամանակ, արխիվ
Թուրքական ռազմական ուղղաթիռը թռիչքի ժամանակ, արխիվ

Թուրքիայի և Իրաքի սահմանին թուրքական ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել:

Վթարը տեղի է ունեցել Սըռնաք գավառի մոտակայքում, որտեղ թուրքական զորքերը մարտական գործողություններ են վարում քուրդ զինյալների դեմ: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուղղաթիռի անձնակազմը պետք է զններ Սենոբա շրջանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վթարը դժբախտ պատահարի հետևանք է:

Թուրքիայի փոխվարչապետը, պաշտպանության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դեպքի վայր են ժամանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG