Մատչելիության հղումներ

Քլինթոնը և Թրամփը շարունակում են մեղադրանքներ փոխանակել


ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր հանրապետական մրցակից, այժմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի աշխատակիցներն ուղորդել են Ռուսաստանին՝ ամերիկյան ընտրությունների վրա ազդելու համար:

Նախագահի նախկին թեկնածուի պնդմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը ցանկացել է ապատեղեկատվություն տարածել իր մասին, սակայն չի իմացել, թե ինչպես «զինել» այդ տեղեկությունը, քանի դեռ չի ուղղորդվել:

«Մենք ավելի շատ տեղեկատվություն ենք ստանում Թրամփի քարոզարշավի և ռուսական ներգրավվածության մասին», - ասել է Քլինթոնը՝ հավելելով, թե հնարավոր է՝ շուտով հայտնի դառնան այդ մարդու կամ մարդկանց անունները:

Իր հերթին, Թրամփը թվիթերյան իր էջում պատասխանել է Քլինթոնին հետևյալ խոսքերով․ - «Անազնիվ Հիլարի Քլինթոնը հիմա էլ մեղադրում է բոլորին՝ բացի իրենից, հրաժարվելով ընդունել, որ անտանելի թեկնածու է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG