Մատչելիության հղումներ

Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին:

Մոտ մեկ ժամ պահվելով ոստիկանական բաժանմունքում՝ Կիվիրյանն ազատ արձակվեց: «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մի խումբ ոստիկաններ փողոցում մոտեցել են իրեն՝ պահանջելով խուզարկել գրպանների պարունակությունը: Կիվիրյանը հրաժարվել է, ինչից հետո, իր պնդմամբ՝ ապօրինաբար տեղափոխել են բաժին:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ փորձ է արվել իրեն հանցանք մեղսագրել:

Արգիշտի Կիվիրյանը հայտնի է թե՛ որպես վերլուծաբան, թե՛ որպես քաղաքացիական ակտիվիստ, ով բազմիցս քննադատություն է հնչեցրել իշխանությունների հասցեին և մասնակցել է տարբեր բողոքի ակցիաների ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG