ԱՄՆ-ում հաջողությամբ է անցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ոչնչացման փորձարկումը: Միացյալ Նահանգների հակաօդային պաշտպանության կողմից և ընդհանրապես աշխարհում նման փորձարկում կատարվել է առաջին անգամ:
Երեքշաբթի օրը Կալիֆորնիայից արձակված հրթիռը երկրագնդի մթնոլորտային շերտից բարձր տարածությունում ոչնչացրել է Մարշալյան կղզիներից արձակված բալիստիկ հրթիռը՝ կանխելով ենթադրյալ հրթիռային հարձակումը ԱՄՆ-ի վրա:
Գործողությունն իրականացվել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հաճախ կատարվող փորձարկումների, սպառնալիքների ֆոնին: Երկու օր առաջ Փհենյանը հերթական հրթիռն էր արձակել: