Մատչելիության հղումներ

Բերդսկի պարբերականը Սիրիայում զոհված ռուսաստանցու մասին գրելուց հետո սպառնալիքներ է ստացել


Սիրիա - Ռուսաստանցի զինծառայողներ Հոմսում, մայիս, 2017թ․
Սիրիա - Ռուսաստանցի զինծառայողներ Հոմսում, մայիս, 2017թ․

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքում հուղարկավորվել է երկու շաբաթ առաջ Սիրիայում զոհված Եվգենի Տրետյակովը: Այս մասին հաղորդում է տեղական "Курьер.Среда.Бердск" պարբերականը:

Ըստ հրապարակման՝ Տրետյակովը ռուսական բանակում չէր ծառայում, կամ պայմանագրային զինծառայող չէր: Ենթադրվում է, որ նա Սիրիայում էր որպես վարձկան զինծառայող մասնավոր ռազմական ընկերության կողմից:

Հրապարակումից հետո խմբագրությունը սպառնալիքներ է ստացել: Պարբերականի գլխավոր խմբագրին անհայտ անձինք զանգահարել և սպառնացել են ուժային կառույցների անունից՝ պահանջելով չանդրադառնալ սիրիական թեմաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG