Մատչելիության հղումներ

Նավալնիի աջակիցները Կազանում դատապարտվեցին վարչական կալանքի և պարտադիր աշխատանքի


Ռուսաստան - Ոստիկանությունը ձերբակալում է Ալեքսեյ Նավալնիի աջակիցներին, Կազան, 14-ը մայիսի, 2017թ․
Ռուսաստան - Ոստիկանությունը ձերբակալում է Ալեքսեյ Նավալնիի աջակիցներին, Կազան, 14-ը մայիսի, 2017թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի երեք աջակիցներ՝ Իսկանդեր Գումերբաևը, Ազատ Շայմուխամեդովը և Անդրեյ Բոյարշինովը Կազանում դատապարտվեցին 12-օրյա վարչական կալանքի և 35-ժամյա պարտադիր աշխատանքի: Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց հանրահավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար:

Մայիսի 14-ին ակտիվիստները Կազանի կենտրոնում չարտոնված պիկետ էին կազմակերպել՝ կոչ անելով աջակցել Նավալնիի առաջադրմանը Ռուսաստանի նախագահի 2018 թվականի ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG