Մատչելիության հղումներ

Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին


Արխիվ -- Արգիշտի Կիվիրյանը (ձախից) բողոքի ակցիայի ժամանակ բարձրախոսով դիմում է ցուցարարներին

Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին:

Ոստիկանական բաժանմունքից «Ազատության» հետ հեռախոսազրույցում Կիվիրյանն ասաց, որ մի խումբ ոստիկաններ փողոցում մոտեցել են իրեն՝ պահանջելով խուզարկել գրպանների պարունակությունը: Կիվիրյանը հրաժարվել է, ինչից հետո իր պնդմամբ՝ ապօրինաբար տեղափոխել են բաժին:

Արգիշտի Կիվիրյանը հայտնի է թե՛ որպես վերլուծաբան, թե՛ որպես քաղաքացիական ակտիվիստ, ով բազմիցս քննադատություն է հնչեցրել իշխանությունների հասցեին և մասնակցել է տարբեր բողոքի ակցիաների ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG