Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հրթիռակոծել է ԻՊ օբյեկտները Սիրիայում


Միջերկրական ծով - Ռուսական սուզանավից հրթիռներ են արձակվում Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտների ուղղությամբ, արխիվ
Միջերկրական ծով - Ռուսական սուզանավից հրթիռներ են արձակվում Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտների ուղղությամբ, արխիվ

Ռուսաստանը Միջերկրական ծովում գտնվող իր ռազմանավից և սուզանավից արձակված հրթիռներով Սիրիայում ռմբակոծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հրթիռակոծվել են Պալմիրա քաղաքի մոտ գտնվող իսլամիստների օբյեկտները, մասնավորապես՝ ծանր զինտեխնիկայի պահեստը: Նախարարությունը հայտնում է, որ արձակված չորս հրթիռները խոցել են թիրախները:

Գործողության մասին նախապես տեղեկացվել են ԱՄՆ-ը, Թուրքիան և Իսրայելը:

Ռուսաստանը 2015 թվականի սեպտեմբերից ներգրավվել է Սիրիայում մարտական գործողություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG