Մատչելիության հղումներ

Թրամփը և Պուտինը հերքում են ԱՄՆ ընտրություններին Մոսկվայի միջամտությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել են ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսների միջամտությունը։

Նման պնդումները երկու նախագահները որակել են որպես կեղծ լուրեր, որոնք շրջանառության մեջ են դրվել դեմոկրատների կողմից՝ արդարացնելու իրենց պարտությունը։

Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի թիմը հայտարարել էր ընտրական գործընթացին ռուսների միջամտության մասին՝ պնդելով, թե այն ազդել է քվեարկության արդյունքների վրա։

Հիշեցնենք, այժմ ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում՝ պարզելու Թրամփի ընտրարշավի և Ռուսաստանի միջև ենթադրյալ կապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG