Մատչելիության հղումներ

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը կժամանի Ստամբուլ․ «Ակօս»


Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հինգշաբթի կեսօրից հետո կժամանի Ստամբուլ։ «Ակօս» պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիա չի գա, քան դեռ հստակ զարգացում չկա նոր պատրիարքի ընտրության հարցում։

«Ակօս»-ը գրում է, որ անցած շաբաթ պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ներկայացրած հրաժարականից հետո համայնքում սպասում են Բեքչյանի վերադարձին։ Պոլսո Հայոց պատրիարքարանի մայր եկեղեցում նախատեսվում է ընտրված տեղապահի դիմավորման, այսպես կոչված՝ Հրաշափառի արարողություն անցկացնել։

Մարտի 15-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, սակայն, քվեարկության արդյունքների հրապարակումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը ներկայացրել էր Ստամբուլի նահանգապետարանից ստացված մի գրություն, որի համաձայն` նոր պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէ սկսել։

Աթեշյանը հրաժարվել էր թողնել պաշտոնը, իսկ ընտրված տեղապահ Բեքչյանն էլ չէր կարողացել անցնել իր պարտականությունների կատարմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG