Մատչելիության հղումներ

Պրահայի դատարանը դեմ չէ ռուսաստանցի հաքերին ԱՄՆ-ին արտահանձնելուն, Մոսկվան ևս պահանջում է նրան


Ռուսաստանի քաղաքացի Նիկուլինը, որին ԱՄՆ-ում մեղադրում են ամերիկյան ընկերությունների համակարգիչների նկատմամբ հաքերային հարձակումներ գործելու մեջ, այսօր Պրահայում դատարանի առաջ է կանգնել: Քննվել է նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հետ կապված գործը: Մոսկվան իր հերթին պահանջում է ռուսական կողմին հանձնել Նիկուլինին:

Դատարանի վճռի համաձայն, ռուսաստանցի հաքերի արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Չեխիայի արդարադատության նախարար Ռոբերդ Պելիկանը: Նա պետք է բավարարի այս խնդրով պահանջատեր երկու երկրներից մեկի պահանջը: Նիկուլինի պաշտպանները կարող են բողոքարկել Պրահայի դատարանի որոշումը:

Նիկուլինը չեխական ոստիկանության կողմից ձերբակալվել էր անցյալ տարվա հոկտեմբերին: Ձերբակալությունն իրականացվել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ՝ «Ինտերպոլի» հրահանգի հիման վրա:

Ռուսաստանցի հաքերը մեղադրվում է LinkedIn, Dropbox և մի շարք այլ ինտերնետ-ընկերություններից տվյալներ գողանալու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG