Մատչելիության հղումներ

Մոլդովայի ԱԳ նախարարությունը պարզաբանել է ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու պատճառը


Հինգ ռուսաստանցի դիվանագետները Մոլդովայից արտաքսվել են հատուկ ծառայությունների ձեռք բերած համապատասխան տեղեկատվության հիման վրա: Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը:

«Այդ որոշումն ընդունվել է հատուկ ծառայություններից համապատասխան տեղեկություններ ստանալուց հետո: Դա սովորական գործընթաց է: Այս պահին այլ մեկնաբանություններ չեն լինի»,- Քիշնևում ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆիլիպը:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խոստացել էր «կոշտ արձագանքել» ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու՝ Քիշնևի որոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG