Մատչելիության հղումներ

Նիդերլանդների Սենատն ի վերջո հավանություն տվեց Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրին


Նիդերլանդների Սենատը (խորհրդարանի վերին պալատը) կողմ է քվեարկել Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Այդ քվեարկությունից և Նիդերլանդների ղեկավարը հանդիսացող թագավորի կողմից փաստաթղթի ստորագրումից համաձայնագիրը կուղարկվի Բրյուսել՝ վերջնական վավերացման համար:

Նիդերլանդները ԵՄ-ի միակ երկիրն է, որը մինչ օրս հավանություն չէր տվել Ուկրաինայի հետ կնքված համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուն: Փաստաթղթի ապագան աղոտ դարձավ այն բանից հետո, երբ 2016 թվականի ապրիլին Նիդերլանդներում անցկացված հանրաքվեի մասնակիցների 61 տոկոսը դեմ արտահայտվեց Ուկրաինայի հետ համաձայնագրին: Սակայն, քվեարկությանը մասնակցել էր ընտրողների ընդամենը 32 տոկոսը, ինչը նշանակում է, որ համաձայնագրի ճակատագիրը որոշել են հոլանդացի ընտրողների մոտ 20 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG