Մատչելիության հղումներ

Առնվազն 20 զոհ, 80 վիրավոր Բաղդադում երկու պայթյունի հետևանքով


Իրաք - Բաղդադի բնակիչները հավաքվել են Քարխ թաղամասում պայթյունի վայրում, 30-ը մայիսի, 2017թ․
Իրաք - Բաղդադի բնակիչները հավաքվել են Քարխ թաղամասում պայթյունի վայրում, 30-ը մայիսի, 2017թ․

Բաղդադում երկու ավտոմեքենաներում տեղադրված ռումբերի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 80-ը վիրավորվել է:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կեսգիշերից քիչ անց Իրաքի մայրաքաղաքի Քարադա առևտրային թաղամասում պաղպաղակի խանութի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով առնվազն 13 մարդ զոհվել, 40-ը վիրավորվել է:

Առաջինից ժամեր անց Քարխ թաղամասում կառավարական մի գրասենյակի մոտ որոտացել է մյուս պայթյունը՝ խլելով առնվազն 7 մարդու կյանք և վիրավորելով 38-ին:

Լրատվամիջոցները նշում են, որ ԻՊ-ը շիա մահմեդականներին «հերետիկոս» է համարում և հաճախ է հարձակումներ ձեռնարկում նրանց դեմ:

Քարադա թաղամասում անցած տարվա հուլիսին բեռնատարում տեղադրված ռումբի պայթյունից առնվազն 324 մարդ է զոհվել, այդ հարձակումը համարվում է Իրաքում ամենաարյունալին 2003 թվականի պատերազմից և Սադամ Հուսեյնի վարչակազմի տապալումից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG