Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ չի հավակնում նախագահի պաշտոնին, ուժի մեջ է. Մելիքյան


Ըստ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, սահմանադրական փոփոխություններից առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որ չի հավակնում նախագահի պաշտոնին, ուժի մեջ են։

«Դուք համոզվեցիք, որ նա Ազգային ժողովի նախագահի պաշտոնին չի հավակնում, արդեն տեսաք, չէ՞, չնայած համարյա երկու տարի անընդհատ ասում էիք այդ մասին, համոզվեցի՞ք, որ նրանք, ովքեր ասում էին դրա մասին, իրենք ընդամենը ջուր էին փորձում պղտորել», - ասաց Մելիքյանը՝ շարունակելով. - «Այս հայտարարություններն, իհարկե, ուժի մեջ են։ Այդ հայտարարությունները տվել է հանրապետության նախագահը, կգա ժամանակը, և Դուք կտեսնեք ամեն ինչ»։

Դիտարկմանը, թե մամուլը հաճախ գրում է Սերժ Սարգսյան-վարչապետ Կարեն Կարապետյան հարաբերությունների վատթարացման մասին, և հարցին, թե ո՞վ է լինելու 2018-ից հետո վարչապետ, Մելիքյանը պատասխանեց. - «Վարչապետը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով արդեն նշանակված է, վարչապետը ձևավորել է կառավարություն, հանրապետության նախագահն իր հրամանագրերով վարչապետի կողմից ներկայացված նախարարների թեկնածուներին արդեն նշանակել է որպես կառավարության անդամներ, որպես նախարարներ։ Կգա 2018-ը, կխոսենք 2018-ի մասին։ Այդ խնդիրը կորոշի Հանրապետական կուսակցությունն՝ իր նախագահի գլխավորությամբ»։

Հարցին, թե ինքն ո՞ւմ է տեսնում նախագահի պաշտոնում 2018-ից հետո, Մելիքյանը պատասխանեց. - «Երբ որ կգա 2018-ը, մենք կտեսնենք։ Այս թեմայով ոչ թե չենք ուզում խոսել, այլ պետք չէ ժամանակից և իրադարձություններից առաջ ընկնել։ Կգա 2018-ը... մենք մինչև 2018-ը լուրջ անելիքներ ունենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG