Մատչելիության հղումներ

Մոսկվայում մրրիկի հետևանքով զոհեր կան․ քաղաքապետ


Մոսկվայում մրրիկի հետևանքով զոհեր կան: Այս մասին հաղորդել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Թվիթերի» իր էջում:

«Ցավակցություններ եմ հայտնում զոհերի հարազատներին և մտերիմներին», - գրել է Սոբյանինը: - «Կործանարար մրրիկը հարյուրավոր ծառեր է տապալել: Քայլեր ենք ձեռնարկում տարերքի հետևանքները վերացնելու ուղղությամբ», - հավելել է Մոսկվայի քաղաքապետը:

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության տվյալներով, Մոսկվայում 7 մարդ զոհվել է, 69-ը՝ տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG