Վրաստանը վերահաստատում է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իր ցանկությունը: Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում հայտարարել է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
«Վրաստանը համբերատար սպասում է այն օրվան, երբ դաշինքը կորոշի է՛լ ավելի ուժեղանալ` Վրաստանին ընդունելով իր շարքերը», - ասել է Մարգվելաշվիլին:
Նրա խոսքով` Վրաստանի անդամակցությունը կարող է զգալիորեն ամրապնդել դաշինքի դիրքերը: