Մատչելիության հղումներ

Մերկել․ Եվրոպացիները պետք է ապավինեն բացառապես սեփական ուժերին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում ելույթի ժամանակ, 28-ը մայիսի, 2017թ․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում ելույթի ժամանակ, 28-ը մայիսի, 2017թ․

Կլիմայի փոփոխության հարցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականությունը և Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու որոշումը ստիպում են եվրոպացիներին ապավինել բացառապես սեփական ուժերին: Այդ մասին կիրակի օրը Մյունխենում իր ելույթում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:

«Եվրոպան չպետք է հրաժարվի որևէ մեկի հետ համագործակցելու հեռանկարից` լինի դա Ռուսաստանը թե մեկ այլ պետություն», - ասել է Մերկելը:

Հիշեցնենք, անցած շաբաթ Սիցիլիայում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովում պետությունների ղեկավարները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ կլիմայի փոփոխությունների համաձայնագրի շուրջ․ Թրամփը խոստացավ իր որոշումը հրապարակել ԱՄՆ վերադառնալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG