Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են առևտրի սահմանափակումները վերացնելու հարցը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ևՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են առևտրատնտեսական ոլորտում սահմանափակումները վերացնելու մասին պայմանավորվածությունները:

«Քննարկվել է նաև «Ակկույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցերը», - ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Երկու երկրների ղեկավարները շնորհավորանքներ են փոխանակել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ մայիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարություն ստորագրեցին՝ առևտրի ոլորտում սահմանափակումները վերացնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG