Իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի դատապարտյալները դադարեցրել են հացադուլը, որը տևել է 40 օր:
Ապրիլի 17-ին ավելի քան 800 դատապարտյալ հացադուլ էր հայտարարել բանտային պայմանների փոփոխության պահանջով: Բողոքի ակցիան ավարտվել է, երբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և Պաղեստինյան ազգային վարչակազմը բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դատապարտյալների բարձրացրած խնդիրների լուծման հարցում:
Ակցիայի կազմակերպիչը Մարբան Բարգութին էր՝ պաղեստինցի պատերազմական ակտիվիստ, որը Իսրայելում հինգ ցմահ ազատազրկման է դատապարտված իսրայելցիների սպանությունների կազմակերպման մեղադրանքով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ իսրայելական բանտերում շուրջ 6 հազար պաղեստինցի կալանավոր է պահվում, որոնք ազատազրկման են դատապարտվել հիմնականում անվտանգության ոլորտում հանցագործություններ կատարելու մեղադրանքներով՝ քարեր շպրտելուց մինչև ահաբեկչության կազմակերպում: