Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր Sozcu թերթի երկու աշխատակիցներ


Թուրքիա - Sozcu-ի առաջին էջը դատարկ է՝ ի նշան ոստիկանության գործողությունների դեմ բողոքի, Ստամբուլ, 20-ը մայիսի, 2017թ․
Թուրքիա - Sozcu-ի առաջին էջը դատարկ է՝ ի նշան ոստիկանության գործողությունների դեմ բողոքի, Ստամբուլ, 20-ը մայիսի, 2017թ․

Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր Sozcu թերթի երկու աշխատակիցներ: Երկրի ամենահայտնի հինգ պարբերականներից մեկը համարվող թերթի ևս մի քանի թղթակիցներ նույնպես իրավապահների ուշադրության կենտրոնում են: Նրանց կասկածում են իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին են համարում անցյալ տարի երկրում ձախողված զինված հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը:

Թուրքական պետական լրատվամիջոցները նշում են, որ քննիչներին հետաքրքրել են, մասնավորապես, թերթում հրապարակված՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի արձակուրդի մասին լուսանկարները:

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում փակվել է ավելի քան 130 լրատվամիջոց: Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով ավելի քան 150 հազար մարդ՝ դատավորներ, ուսուցիչներ, ոստիկաններ հեռացվել են աշխատանքից, շուրջ 50 հազար մարդ ձերբակալվել է:

Այս շաբաթ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Թուրքիայի իշխանություններին՝ մարդկանց անհիմն աշխատանքից զրկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG