Մատչելիության հղումներ

Մահացել է Զբիգնև Բժեզինսկին


Զբիգնև Բժեզինսկի
Զբիգնև Բժեզինսկի

Մահացել է ամերիկյան քաղաքական գործիչ, քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին: Նա 89 տարեկան էր:

Բժեզինսկին զբաղվել է ռազմավարական և աշխարհաքաղաքական հարցերով: 1970-ականներին նա դարձել է մասնավոր մի կազմակերպության՝ Եռակողմ հանձնաժողովի հիմնադիրներից մեկը և տնօրենը, որն օգնում էր ամրապնդել Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի ու Ճապոնիայի միջև կապերը: Ջիմի Քարթերի նախագահության օրոք նա զբաղեցում էր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: Այդ ժամանակահատվածում սկսվեց Իրանում Իսլամական հեղափոխության հետ կապված ճգնաժամը, որն էլ հանգեցրեց Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավմանը:

Բժեզինսկին հայտնի է նաև Խորհրդային Միության հանդեպ կոշտ դիրքորոշմամբ:

Արևմտյան լրատվամիջոցները նրան անվանում են «Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ամենահայտնի և ազդեցիկ վետերաններից մեկը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG