Մատչելիության հղումներ

Օբաման արժանացել է գերմանական լրատվամիջոցների մրցանակին  


Բարաք Օբաման ընդունում է գերմանական լրատվամիջոցների շնորհած մրցանակը, Գերմանիա, 25-ը մայիսի, 2017 թ․
Բարաք Օբաման ընդունում է գերմանական լրատվամիջոցների շնորհած մրցանակը, Գերմանիա, 25-ը մայիսի, 2017 թ․

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման արժանացել է գերմանական լրատվամիջոցների հեղինակավոր մրցանակին:

Դրամական բաղադրիչ չունեցող այս պարգևը տրվում է անձանց, ովքեր «էական ազդեցություն են ունեցել հասարակության և քաղաքականության վրա»: Անցած տարիներին այդ մրցանակին են արժանացել նաև ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և դերասան Ջորջ Քլունին:

Մրցանակի հիմնադիրների կարծիքով, Բարաք Օբաման իրեն դրսևորել է որպես տաղանդավոր քաղաքական գործիչ և մարդ, ով կարողացել է մյուսներին էլ հաղորդակից դարձնել «ավելի լավ աշխարհի մասին իր երազանքին»: Մրցանակակիրը շնորհակալություն է հայտնել գերմանական ժյուրիին այն բանի համար, որ ի տարբերություն Նոբելյան կոմիտեի, մինչ պարգևը շնորհելը, սպասել են պաշտոնից իր հեռանալուն:

Սպիտակ տան նախկին ղեկավարը, ելույթ ունենալով մրցանակաբաշխության արարողության ժամանակ, աշխարհի առաջատար երկրներին կոչ է արել միասնականորեն դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Միացյալ Նահանգների նախկին նախագահը Բեռլինում մասնակցում էր կանցլեր Անգելա Մերկելի հետ հրապարակային բանավեճին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG