Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը Կազանում հանդիպել է Բելառուսի գործընկերոջ հետ


Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Կազան կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Բելառուսի իր գործընկեր Անդրեյ Կոբյակովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Երկու երկրների վարչապետերը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Արծարծվել են ինչպես Անկախ պետությունների համագործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կազանում մասնակցում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG