Մատչելիության հղումներ

Մարսելում հրդեհի հետևանքով մահացել է ՀՀ երեք քաղաքացի


Ֆրանսիական Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ավելացնելով, որ հրդեհի հետևանքով մահացել է Քոչարյանների ընտանիքի 3 անդամ, իսկ ընտանիքի հայրը՝ Արսեն Քոչար յանը, այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հրդեհը բազմահարկ շենքում բռնկվել է գիշերը ժամը 03.00-ի սահմաններում։ Տարհանվել է 20 բնակիչ:

Մարսելի դատախազ Քսավիե Տարաբոն նշել է, որ առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը, կատարվում է քննություն:

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին նշել է, որ խորապես ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ իր ցավակցությունները հայտնել զոհերի հարազատներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG