Մատչելիության հղումներ

Եգիպտոսում հարձակվել են քրիստոնյա ուխտագնացների տեղափոխող ավտոբուսի վրա, զոհվել է 23 մարդ


Եգիպտոսի իշխանությունները հայտնում են, որ քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերը ղպտիներ են:

Սա այս տարվա ընթացքում երրորդ հարձակումն է Եգիպտոսում քրիստոնեական փոքրամասնության ներկայացուցիչների վրա: Անցյալ ամիս Ծաղկազարդի կիրակիի տոնակատարության օրը Եգիպտոսի երկու եկեղեցիներում ժամերգության ժամանակ պայթյուններ էին որոտացել, դրանց հետևանքով ավելի քան չորս տասնյակ մարդ էր զոհվել:

Քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 10 տոկոսը և պարբերաբար հայտնվում են մահմեդական ծայրահեղականների թիրախում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG