Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով դատական նիստը հետաձգվեց


Շենգավիթի դատարանում քիչ առաջ մեկնարկեց ու անմիջապես հետաձգվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը։

Սեֆիլյանը մեղադրվում է, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև շենքեր-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ։

Բացի Ժիրայր Սեֆիլյանից այս գործով անցնում են նաև Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը։ Դատավորը հետաձգել է նիստը, քանի որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը չի ներկայացել դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG