Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ «Ադրբեջանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը»


Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության շրջանակներում:

«Ադրբեջանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության շրջանակներում», - Նյու Յորքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Նախարար Մամեդյարովը իր խոսքում չի հիշատակել բանակցությունների հիմքում ընկած մյուս սկզբունքի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին:

«Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, իր ելույթում Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, թե Բաքուն հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում ամենաշահագրգռված կողմն է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG