Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 26-ին մեկնել է Սիցիլիա, որտեղ մեկնարկում է Մեծ յոթնյակի երկօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում անդամ երկրների ղեկավարները ակնկալում են պարզաբանումներ ստանալ ԱՄՆ-ի հետ առևտրի և կլիմայական փոփոխությունների վերաբերյալ Թրամփի՝ ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումների վերաբերյալ:

Սիցիլիայի Տաորմինա առողջարանային քաղաքում անցկացվող Մեծ յոթնյակի գագաթնաժողովը ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի առաջին արտասահմանյան ուղևորության վերջին հանգրվանն է:

Հունվարին նախագահի պաշտոնը ստանձնած Թրամփի 9-օրյա այցը սկսվել է Սաուդյան Արաբիայից, այնուհետև նա այցելել է Իսրայել, եղել է Հռոմում և Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG