Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը


«Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլի

Ադրբեջանում ձերբակալվել է առաջատար ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ այս մասին հայտնել է կուսակցության նախագահ Ալի Քերեմլին:

Նրա խոսքերով՝ Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է Սահմանապահ ծառայության կողմից՝ Վրաստանից Ադրբեջան վերադառնալիս: Ադրբեջանի իշխանությունները առայժմ չեն մեկնաբանում ընդդիմադիր գործչի ձերբակալությունը:

1992 թվականին հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» անդամները տարիներ շարունակ ճնշումների են ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Կուսակցության տասնյակ ներկայացուցիչներ վերջին տարիներին տարբեր մեղադրանքներով ազատազրկման են ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG