Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը կվերանայի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները


Սպիտակ տունը կվերանայի Ուկրաինայի դեմ ագրեսիա կիրառելու պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Գարի Կոնը ասել է, որ հիմա նախագահը վերանայում է ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի վարչակազմի սահմանած պատժամիջոցները, բայց դեռ վերջնական որոշում չկա այս հարցում։

Կոննի խոսքով հարցի լուծման բազմաթիվ տարբերակներ կան։

Նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարում էր, որ պատրաստ է չեղարկել պատժամիջոցները, բայց ՄԱԿ-ում նրա դեսպան Նիկի Հեյլին դրան դեմ էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG