Մատչելիության հղումներ

Մերկելը կրկին սպառնացել է դուրս բերել գերմանացի զինծառայողներին Ինջիրլիքից


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին սպառնացել է դուրս բերել զինուժը թուրքական Ինջիրլիքի ավիաբազայից, եթե Անկարան չվերացնի Բունդեսթագի պատգամավորների համար սահմանված մուտքի արգելանքը:

«Ես այսօր անձամբ կբարձրացնեմ այդ հարցը նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հստակ ընդգծելով, որ մեր բանակը խորհրդարանին է ենթարկվում և պատգամավորների տեսակցությունը նրանց հետ պարտադիր պայման է», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

Պաշտոնական Անկարան գերմանացի պատգամավորների մուտքը ավիաբազա արգելափակեց շաբաթներ առաջ, երբ Բեռլինը որոշեց քաղաքական ապաստան տալ Էրդողանի ընդդիմախոսներին, որոնց Թուրքիայում մեղադրանքներ են ներկայացված անցած տարվա հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG