Մատչելիության հղումներ

Բրիտանիայի վարչապետը Թրամփի հետ կքննարկի գաղտնի տեղեկատվության արտահոսքի հարցը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպմանը պատրաստվում է հատուկ ընդգծել, որ երկու երկրների հետախուզական ծառայությունների միջև տեղեկատվությունը պետք է մնա գաղտնի:

Հայտարարության նախօրեին ամերիկյան մամուլում գաղտնի նյութեր էին հրապարակվել Մանչեսթրում շաբաթասկզբին իրականացված ահաբեկչության վերաբերյալ, ինչն՝ ըստ բրիտանական ոստիկանության, կարող է խոչընդոտել գործի քննությանն ու կազմակերպիչների հայտնաբերմանը:

Քննիչները կարծում են, որ պայթյունն իրականացնելու մեջ մեղադրվող մահապարտ Սալման Աբեդինը միայնակ չի գործել, եղել է հանցավոր խմբի մաս, որի անդամների որոնումները դեռ շարունակվում են:

Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Լևիս Լյուկենսը BBC-ին ասել է, թե ամերիկյան կառավարությունը քայլեր կձեռնարկի տեղեկատվության արտահոսքի մեղավորներին բացահայտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG