Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանը «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի եղբայրն է, ով ևս կալանավորված է գնդի գրավման գործով։

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի մասնակից Արարատ Խանդոյանը մեղքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի՝ զանգվածային անկարգությունների ժամանակ նա բռնություն է գործադրել, ձեռքերով և ոտքերով հարվածել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանի վահանը:

Դատախազ Հայկ Պետրոսյանն այսօր դատարանում նշեց, որ հիմնավորված է նրա մեղքը, կան ապացույցներ, այդ թվում մի տեսագրություն, որտեղ պարզ երեւում էլ, թե ինչպես է 43-ամյա Խանդոյանը հարձակվում ոստիկանների վրա, հարվածում նրանց, փորձում խլել նրանցից մեկի վահանը։

Խանդոյանն ավելի վաղ դատարանում հայտարարել էր, որ այս գործով տուժող ճանաչված 46 ոստիկաններին չի ճանաչում, ավելին՝ այդ օրերին հենց ոստիկաններն են քաղաքացիների, այդ թվում և իր նկատմամբ բռնություն գործադրել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG