Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահն ու ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել մի շարք հարցերում․ Տուսկ


ԱՄՆ նախագահի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը Բրյուսելում, 25-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ նախագահի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը Բրյուսելում, 25-ը մայիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների առաջնորդն ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները այսօր այդպես էլ փոխհամաձայնության չեն եկել մի շարք հարցերում՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Կարծում եմ, ես չպետք է որ բացատրեմ՝ ինչու, բայց որոշ հարցեր՝ օրինակ առևտրի ու կլիմայի փոփոխության վերաբերյալ, մնում են բաց», - հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ միաժամանակ փաստելով, որ ահաբեկչության դեմ պայքարի կամ Ուկրաինայի հարցերում կողմերը եկել են համաձայնության, սակայն տարբեր են եղել կարծիքները Ռուսաստանի վերաբերյալ:

Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջին անգամ է Բրյուսելում, որտեղ հանդիպել է Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ու Եվրախորհրդարանի առաջնորդ Անտոնիո Տայանիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG