Մատչելիության հղումներ

Մոսկվայում ազատազրկման դատապարտվեց մարտյան ցույցի ևս մեկ մասնակից


Ռուսաստան - Ոստիկանները բերման են ենթարկում Մոսկվայի կենտրոնում մարտի 26-ի ցույցի մասնակցին
Ռուսաստան - Ոստիկանները բերման են ենթարկում Մոսկվայի կենտրոնում մարտի 26-ի ցույցի մասնակցին

Մոսկվայի դատարանը 18 ամսվա ազատազրկման է դատապարտել ցուցարար Ալեքսանդր Շպակովին, ով մասնակցել էր մարտի 26-ին տեղի ունեցած ցույցին:

Շպակովն արդեն երկրորդ ցուցարարն է, ով ազատազրկվում է այդ օրը Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական խոշորամասշտաբ ցույցերին մասնակցելու պատճառով:

Հիշեցնենք՝ այդ օրը ոստիկանությունը հազարից ավելի ցուցարարի էր ձերբակալել, այդ թվում՝ բողոքի ակցիաների կազմակերպիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ով պատրաստվում է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին:

Շպակովը և ևս երեք ցուցարարներ ձերբակալվել էին ոստիկանի վրա հարձակման կասկածանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG