Մատչելիության հղումներ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Բաքվին կոչ է անում ազատ արձակել Նիջաթ Ամիրասլանովին


Ադրբեջանցի լրագրող Նիջաթ Ամիրասլանով, արխիվ

Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն հորդորում է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել 30 օրվա ազատազրկման դատապարտված լրագրող Նիջաթ Ամիրասլանովին:

Լրագրողը հայտնի է իր քննադատական հոդվածներով և սոցիալական ցանցերում սուր մեկնաբանություններով:

Երեկ արված հայտարարության մեջ միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան նաև կոչ է արել Ադրբեջանին «դադարեցնել լրագրողների նկատմամբ շինծու դատական գործերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG