Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի անդամները պատրաստվում են միջազգային կոալիցիա կազմել ԻՊ-ի դեմ․ Ստոլտենբերգ


ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմական օդանավը Սիրիայի երկնքում, արխիվ
ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմական օդանավը Սիրիայի երկնքում, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե ռազմական դաշինքի անդամները պատրաստվում են համաձայնություն տալ իրենց մասնակցությանը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ միջազգային կոալիցիային:

«Սա ընդգծված քաղաքական ուղերձ է ահաբեկչության դեմ պայքարելու ՆԱՏՕ-ի հանձնառության մասին», - ասել է Ստոլտենբերգը 28 երկրների ղեկավարների հետ այսօր Բրյուսելում մեկնարկող գագաթնաժողովից առաջ:

Հյուսիսատլանտյան դաշինքի հավաքին առաջին անգամ մասնակցում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախընտրական շրջանում բազմիցս է հորդորել ՆԱՏՕ-ի գործընկերներին ավելացնել ռազմական ծախսերն ու ուժեղացնել պայքարը ահաբեկչության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG