Մատչելիության հղումներ

Բաքուն ՄԽ միջնորդներից պահանջում է թույլ չտալ թռիչքներ Ստեփանակերտի օդանավակայանից


Ստեփանակերտի օդանավակայանը, արխիվ

Պաշտոնական Բաքուն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին քայլեր ձեռնարկել և կանխել չվերթները Ստեփանակերտի օդանավակայանից, ըստ Թրենդ գործակալության՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Նա պնդել է, թե նմանօրինակ քայլերը լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին և միտումնավոր սրում իրավիճակը:

Շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը էքստրեմալ տուրիզմով զբաղվող մի ընկերության հետ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներ է սկսում Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG