Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) այսօր երեկոյան գործադիր մարմնի նիստ կգումարի, որի ընթացքում հնարավոր է քննարկվի նաև կառավարության կազմի հարցը։

Հանրապետականի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կառավարության կազմի հարցը կքննարկվի կամ այսօր երեկոյան, կամ էլ մյուս շաբաթ անցկացվելիք գործադիր մարմնի նիստում։

«Ամեն ինչ կլինի օրենքով սահմանված կարգով», - նշեց Թադևոսյանը:

Հիշեցնենք, մայիսի 30-ին հրավիրված է Ազգային ժողովի նիստ, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի նաև Հայաստանի կառավարության կառուցվածքում փոփոխությունների օրինագիծն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG