Մատչելիության հղումներ

Մահացել է Ստալինի թոռը


Ալեքսանդր Բուրդոնսկի
Ալեքսանդր Բուրդոնսկի

Մոսկվայում 75 տարեկանում մահացել է խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի թոռը՝ Ալեքսանդր Բուրդոնսկին: Նա Վասիլի Ստալինի որդին է, բայց վերցրել էր մոր ազգանունը:

Ալեքսանդր Բուրդոնսկին բեմադրող ռեժիսոր էր Ռուսական բանակի թատրոնում, շուրջ երկու տասնյակ բեմադրությունների հեղինակ է, ինչպես նաև երկար տարիներ դասավանդել է Թատերական ինստիտուտում՝ ГИТИС-ում:

Բուրդոնսկու մահվան մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թատրոնի ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG