Մատչելիության հղումներ

Արտաքին հատկացումները կրճատելու Թրամփի առաջարկը Կոնգրեսում սառն են ընդունում նաև նրա կուսակիցները


ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմ, արխիվ
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմ, արխիվ

Միացյալ Նահանգների բյուջեում արտաքին հատկացումները և օգնությունը զգալիորեն կրճատելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը Կոնգրեսում սառն են ընդունել նաև ճանաչված հանրապետականները:

Մասնավորապես, սենատոր Լինդսի Գրեհեմը երեկ ասել է, որ եթե իրականացվի այդ բյուջեն, ապա «մենք ստիպված կնահանջենք աշխարհում և շատ մարդկանց ռիսկի տակ կդնենք»: Գրեհեմը Սենատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարն է, որը վերահսկում է դիվանագիտական ոլորտի և արտաքին օգնությունների ծախսերը:

Թրամփի վարչակազմը առաջարկել է շուրջ 32 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտին և արտաքին օգնություններին հատկացվող գումարները՝ դա մոտավորապես 19 միլիարդ դոլար է:

2018-ի բյուջեում զգալի կրճատումներ են առաջարկվում համաշխարհային առողջապահական ծրագրերի և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումից, բացի ՆԱՏՕ-ից: ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային խաղաղապահներին ամերիկյան հատկացումները առաջարկվում է կրճատել 1․5 միլիարդ դոլարով՝ 2017-ի համեմատ դա կրճատում է մոտավորապես 50 տոկոսով:

Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Էդ Ռոյսն ասել է․ - «Ահագնացող սպառնալիքների պայմաններում մենք պետք է ոչ թե կրճատենք, այլ աջակցություն ցուցաբերենք ահաբեկչության դեմ պայքարին, իրավապահներին ու մարդասիրական ծրագրերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG