Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը Վատիկանում հանդիպեց Հռոմի Պապի հետ


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում ընդունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, 24-ը մայիսի, 2017թ․
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում ընդունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, 24-ը մայիսի, 2017թ․

Այսօր Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Նրանց հանդիպումը մոտավորապես կես ժամ է տևել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ արված հայտարարություններով Հռոմի Պապն ու ԱՄՆ-ի նախագահը միգրացիայի, փախստականների, գլոբալ ջերմացման հարցերում տարակարծիք էին:

Հռոմում Թրամփը հանդիպել է նաև Իտալիայի նախագահին և վարչապետին:

Միացյալ Նահանգների նախագահը Իտալիա է ժամանել Մերձավոր Արևելքից: Սաուդյան Արաբիայում և Իսրայելում նա քննարկել է երկկողմ ու տարածաշրջանային հարցեր:

Թրամփը Իտալիա կվերադառնա մայիսի 26-ին՝ մասնակցելու Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, իսկ վաղը Բրյուսելում նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG