Մատչելիության հղումներ

12-14 տարվա ազատազրկում 4 վրաստանցիների՝ Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար


Գազատար Վրաստանում, արխիվ

Մայիսի 18-ի դռնփակ նիստում Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար և դատապարտել է նրանց 12-14 տարվա ազատազրկման, հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը: Խմբի մյուս անդամները 2-ից մինչև 7 տարվա ազատազրկման են դատապարտվել:

Անցյալ տարվա օգոստոսին Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր 7 հոգու ձերբակալման մասին, որոնցից 5-ին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու հոդվածով: Իրավապահները հայտնել էին, որ հանցավոր խմբավորումը պլանավորում էր գազատարը պայթեցնել Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սագուրամո գյուղի տարածքի հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG