Մատչելիության հղումներ

Կրթության, մշակույթի բնագավառում օպտիմալացումը «փակուղի է»


Սահմանամերձ Բաղանիսի դպրոցը
Սահմանամերձ Բաղանիսի դպրոցը

Արձակագիր Սուսաննա Հարությունյանի համոզմամբ՝ գյուղական դպրոցների օպտիմալացման ծրագրի իրականացումը արտագաղթի ևս մեկ ալիքի տեղիք է տալու:

Նա վերհիշում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը․ - «Մենք ունեցել ենք, չէ՞, վարչապետ, որը ասել էր՝ ինչքան քիչ ժողովուրդ, էնքան քիչ հոգս: Սա հատուկ ծրագիր է Հայաստանը մի անգամ ևս հայաթափելու: Արտագաղթն էլ մեր դեպքում սխալ տերմին է՝ սա ավելի շատ էվակուացիայի նման է, երբ որ ամբողջ բնակչության ավտոբուսներով տեղափոխում են Ռուսաստան»:

Հարությունյանը բացարձակապես համամիտ չէ այն կարծիքին, թե օպտիմալացումը կատարվելու է դպրոցները պահպանելու համար անհրաժեշտ ֆինանսների բացակայության պատճառով․ - «Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան կարգի բերել, միայն էն թալանվածի մի մասը եթե հետ բերենք, արդեն չորս Հայաստան կծաղկացնենք»:

Այս առումով «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը հավելեց․ - «Եթե վնասաբերի համար այդքան իրենց հոգիները ցավում է, մեքենաների պարկի այնպիսի հսկայական գումարներ են ծախսում, իրենց ծառայողական գործուղումների վրա․․․ Կառավարության և ընդհանրապես Հանրապետության շատ գերատեսչություններ այնքան ավելորդ մարմիններ ունեն, որ եթե մի հատ կարգին հաշվառում անեն, միլիոնավոր դոլարներ կհանեն»:

Սուսաննա Հարությունյանը հավելեց․ - «Ըստ էության այօսր ամբողջ Հայաստանը երևանամերձ է: Մենք քաղաք չունենք, մեր ունեցածը ամբողջությամբ գյուղեր են: Եվ եթե էնտեղ փակում ենք դպրոց, էնտեղ չենք աճեցնում մտավորական, եղած մտավորական մանկավարժներին վերածում ենք անասնապահների, ըստ էության, մեր էսօրվա չինովնիկները ձգտում են ստեղծել իրենց արժանի երկիր՝ առանց մտավորականության, առանց երեխաների
Հարցիս, թե ինչուկամ ինչպես է իշխանությունը շահագրգռված մտավորականության, առանց դպրոցների և առանց համալսարանների»:

«Ազատության» հարցին, թե ինչպես կամ ինչու է իշխանությունը շահագրգռված մտավորականության վերացմամբ, Սուսաննա Հարությունյանն արձագանքեց, թե առանց մտավորակության շատ ավելի հեշտ է կառավարել հասարակությանը․ - «Մեր երկիրը էն երկրներից է, որտեղ իշխանության և ժողովրդի շահը երբեք չի համընկնելու»:

Լեզվաբան Նարինե Դիլբարյանի խոսքով, կառավարությունը, իհարկե, ուսումնասիրել և հաշվարկել է ֆինանսական այն բոլոր արդյունքները, որոնք կհաջորդեն օպտիմալացման գործընթացին: Դիլբարյանը, սակայն, համոզված է, որ «ֆինանսական նպատակահարմարությունը կամ ֆինանսական հաշվարկները պետություն կառուցելիս երբեմն վատ խորհրդատու են»․ - «Եթե մենք առաջնորդվենք այդ սկզբունքներով, ինքնուրույն պետություն պահելը դարձյալ կարող է ֆինանսապես ոչ-նպաստավոր լինել, և, ենթադրենք, ավելի նպաստավոր կլինի, եթե դու գաղութի կարգավիճակում հայտնվես, որովհետև մետրոպոլիան կհոգա քո բոլոր ծախսերը: Օպտիմալացումը, որքան էլ այն ֆինանսական առումով ճիշտ է արված, կրթության, մշակույթի բնագավառում փակուղի է, որովհետև եթե փակվեն այդ դպրոցները, ես կարող եմ երաշխավորել, որ շատ արագ այդ գյուղն էլ կփակվի»:

«Երկիրը մայրաքաղաքը չէ, որը արդեն հսկա մի հրեշի է վերածվել: Եվ դպրոցները փակում են, որպեսզի սահմանամերձ գյուղերը փակվի․․․ Սահմանը պահողը, բացի սահմանին կանգնած մեր զինվորից, որին օրական մենք կարծես թե մատաղ ենք անում ինչ-որ մի դիվային ուժի, գյուղն է: Զինվորը, որ կանգնած է սահմանին, նա կռվում է, որովհետև իր թիկունքում գյուղ կա», - հավելեց Կարինե Խոդիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG