Մատչելիության հղումներ

«Բաքու-Թբիլիսի-Կարսը» այս տարի կշահագործվի


«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը կշահագործվի այս տարի: Այսօր այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ Թբիլիսիում հյուրընկալելով Թուրքիայի կառավարության ղեկավարին:

«Այդ ճանապարհը կփոխի ողջ տարածաշրջանի ճակատագիրը՝ դառնալով պատմական մետաքսի ճանապարհի մի մասը»,- իր հերթին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը, ընդգծելով՝ սա համատեղ ճանապարհ է, որը Կովկասից ձգվում է մինչև Կենտրոնական Ասիա ու Հեռավոր Արևելք, մյուս կողմից էլ՝ Անատոլիան կապում է Եվրոպայի ու Լոնդոնի հետ:

Հայաստանը շրջանցող՝ շուրջ 900 կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է ուղիղ 10 տարի առաջ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG