Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի միջադեպի կապակցությամբ ԱՄՆ դեսպանին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ


Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բաս, արխիվ

Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բանավոր և գրավոր բողոք է ներկայացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցի ժամանակ Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքի և միջադեպի հետաքննության կապակցությամբ:

Ըստ Hürriyet Daily News-ի՝ նախարարության պաշտոնյաները ասել են, որ Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարարի երկու թիկնապահ է ձերբակալվել, որոնք անձեռնմխելի կարգավիճակ ունեն:

Թուրքիան ԱՄՆ-ին հորդորում է լիարժեք հետաքննություն անցկացնել:

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտ էր կանչվել Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ Էրդողանի աջակիցները և թիկնազորի անդամները հարձակվել էին նրա այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG