Հակամարտությունները, բռնությունները, բնական աղետները միայն 2016 թվականին ավելի քան 31 միլիոն մարդու են տեղահանել: Այս մասին ասված է Նորվեգիայի Փախստականների խորհրդի ու Մարդկանց տեղահանման մշտադիտարկում իրականացնող կենտրոնի զեկույցում:
Տեղահանվածների մեծ մասը Աֆրիկայից են՝ ավելի քան 2․5 միլիոն, 824 հազար մարդ տեղահանվել է Սիրիայից, ավելի քան 600 հազարը՝ Իրաքից: